Գերմանացի փորձագետները 2014-ին խոստանում են սաստիկ շոգեր, հրդեհ, նույնիսկ երաշտ. «Այս տարին հավանաբար ամենաշոգը կլինի պատմության մեջ»,-նշում են նրանք:
Ըստ փորձագետների, սաստիկ շոգերի պատճառը բնական երևույթներն են, որոնք կոչվում են El Niրo: Այն շատ հազվադեպ է լինում: Այն Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի ջերմաստիճանի զգալի բարձրացման հետևանք է:
«Դա կապված է նաև քամու ուղղության փոփոխության հետ, որի արդյունքում, ի վերջո, ինչ-որ տեղ առաջանում է երաշտ, մի ուրիշ տեղ` հորդառատ անձրևներ»,- հաղորդում է Myjane պորտալը:
Փորձագետները սովորել են օրերը կանխատեսել El Nino-ի միջոցով, որին, նրանց կարծիքով, լիովին կարելի է վստահել: Սա նշանակում է, որ մի շարք բնական աղետներ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2014 թվականին: